Ինչու Վրաստանը չմասնակցեց «3+3» ձևաչափով հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/world-i160572-Ինչու_Վրաստանը_չմասնակցեց_3_3_ձևաչափով_հանդիպմանը
Թուրքիայում Վրաստանի դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափի նիստին Թբիլիսիի չմասնակցելու պատճառը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2022 08:12 Asia/Tehran
  • Ինչու Վրաստանը չմասնակցեց «3+3» ձևաչափով հանդիպմանը

Թուրքիայում Վրաստանի դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափի նիստին Թբիլիսիի չմասնակցելու պատճառը:

Fars News գործակալության հաղորդման համաձայն, Գեորգի Ջանջգավան ասել է.«2008թ. Վրաստանի դեմ Ռուսաստանի հարձակման և Հարավային Օսիայի օկուպացիայի պատճառով, Վրաստանը չի մասնակցի նաև Կովկասյան գագաթնաժողով կոչվող «3+3» խմբի հաջորդ հանդիպմանը»:

Գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարի Թուրքիայում։

«3+3» խմբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ ամիսներ առաջ Ռուսաստանում։

Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափը նախագծվել է  Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի մասնակցությամբ՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և մշտական ​​համագործակցության հաստատման նպատակով։