«Ռումբ» է օրգանիզմի համար. սննդաբանը խոսել է բուսական մսի վնասակարության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i160678-Ռումբ_է_օրգանիզմի_համար._սննդաբանը_խոսել_է_բուսական_մսի_վնասակարության_մասին
Շատերը համարում են, որ բուսական միսն առողջության համար օգտակար սնունդ է, սակայն մասնագետը կարծում է, որ դա վտանգավոր մոլորություն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2022 10:49 Asia/Tehran
  • «Ռումբ» է օրգանիզմի համար. սննդաբանը խոսել է բուսական մսի վնասակարության մասին

Շատերը համարում են, որ բուսական միսն առողջության համար օգտակար սնունդ է, սակայն մասնագետը կարծում է, որ դա վտանգավոր մոլորություն է։

Վեգանական մսամթերքը պարունակում է մեծ քանակությամբ արհեստական հավելումներ, ու դրանք գերակշռում են այն օգտակար հատկություններին, որոնք ունեն: Տեղեկությունը Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է «Ռիմարիտա» կլինիկայի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սննդաբան Ռիմա Մոյսենկոն։

Բժիշկը համոզված է, որ «քիմիական» տարրերը բուսական մսի մեջ զգալիորեն ավելի շատ են, քան բնականի։

«Շատերը կարծում են, որ դա օգտակար սնունդ է, քանի որ ոչ կենդանական ծագում ունի։ Բայց կան համի խթանիչներ, բավականին մեծ քանակությամբ օսլա, գյուտեն, շատ ներկանյութեր, որոնք օգտակար չեն մարդու համար: Դրանք առնվազն ալերգեններ են, առավելագույնը՝ թունավոր նյութեր, այդ թվում՝ ծանր մետաղներ պարունակող», – ասել է սննդաբանը։

Նրա խոսքով՝ նման մթերք օգտագործող մարդը, ձգտելով ճիշտ, բնական սննդին, իրականում դրա բաղադրության մեջ «ռումբ» է ստանում։ Մոյսենկոն նշել է, որ դա առողջությանն օգուտ չի տալիս:

Պետք չէ նաև մոռանալ, որ որոշ բուսական միս արտադրողներ երբեմն դրա մեջ արմավենու յուղ են ավելացնում:

«Դա վեգանական մսի արտադրության մեջ կտրականապես անընդունելի բան է, քանի որ արմավենու յուղի վերամշակման ժամանակ միշտ օգտագործվում է գլիցիդոլը (քաղցկեղածին նյութ ,– խմբ)», - պարզաբանել է մասնագետը։

Նրա կարծիքով՝ բուսական միսը շատ հազվադեպ կարելի է օգտագործել որպես համադամ սնունդ, բայց ոչ կանոնավոր կերպով։ Նա ամփոփել է, որ սննդակարգը կարելի է հարստացնել բուսական սպիտակուցով լոբազգիների հաշվին։

armeniasputnik.am