Ղազախստանի նախագահը հայտնել է իրավապահ մարմինների աշխատակիցների սպանությունների մասին
(last modified Wed, 05 Jan 2022 14:55:21 GMT )
Հունվար 05, 2022 18:25 Asia/Tehran
  • Ղազախստանի նախագահը հայտնել է իրավապահ մարմինների աշխատակիցների սպանությունների մասին

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հայտնել է, որ չարտոնված ցույցերի ժամանակ ոստիկանների թվում կան զոհեր եւ վիրավորներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

2022 թվականի սկզբին Մանգիստաու շրջանի Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքների բնակիչները բողոքում էին վառելիքի գների բարձրացման դեմ։

Հունվարի 4-ին նախագահը հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը եւ նվազեցնել գազի գինը։  

Սակայն բողոքի ակցիաները տարածվել են նաեւ այլ քաղաքներում։ Ալմաթիում՝ ամենամեծ քաղաքում եւ երկրի առաջին մայրաքաղաքում, հունվարի 4-ի երեկոյան եւ լույս 5-ի գիշերը ցուցարարները բախվել են անվտանգության ուժերի հետ, ոստիկանությունը կիրառել է գազ եւ լուսաձայնային նռնակներ։ Տոկաեւը կոչ է արել մարդկանց ցուցաբերել խոհեմություն եւ չտրվել ներսից եւ դրսից սադրանքներին։

news.am