Նուր-Սուլթանում ու Ալմաթիում անջատել են ինտերնետն ու հեռախոսակապը. ԶԼՄ-ներ
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում եւ հանրապետական նշանակություն ունեցող քաղաք Ալմաթիում չորեքշաբթի անջատել են ինտերնետն ու հեռախոսակապը, տեղեկացնում են «Ինտերֆաքս Ղազախստանի» թղթակիցները:
Անջատումը տեղի է ունեցել գրեթե միաժամանակ՝ տեղական ժամանակով 17:00-ի շրջանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ղազախական կայքերը, այդ թվում՝ մի շարք ԶԼՄ-ներ, անհասանելի են արտերկրում. հանրապետության բնակիչները հայտնում են կապի խնդիրների մասին:
Ղազախները, որոնք գտնվում են արտերկրում, տեղեկացնում են, որ դժվարությամբ են կարողանում կապ հաստատել Նուր-Սուլթանում ու Ալմաթիում իրենց ազգականների հետ հեռախոսակապի եւ հայտնի մեսինջերների միջոցով, հաղորդում է Ինտերֆաքսք-ը:
Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ աճի դեմ հանրահավաքները սկսվել են հունվարի 2-ին Ժանաոզեն քաղաքում (Ղազախստանի արեւմուտքում՝ Մանգիստաուսկի մարզ): Այնուհետեւ դրանք վերաճել են զանգվածային բողոքի ցույցերի ամբողջ երկրի տարածքում տնտեսական եւ քաղաքական պահանջներով: Հունվարի 4-ին ու 5-ին Ալմաթիում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների եւ ուժայինների միջեւ: Երկու կողմերն ունեն տուժողներ:
Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Նուր-Սուլթանում, Ալմաթիում, ինչպես նաեւ Մանգիստաուսկի ու Ալմաթիի մարզերում սահմանել է արտակարգ դրության ռեժիմ մինչեւ հունվարի 19-նն ու պարեկային ժամ, որը կգործի 23:00-ից 07:00-ն:
Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել:
news.am