Հյուսիսային Կորեան ենթադրաբար հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i160728-Հյուսիսային_Կորեան_ենթադրաբար_հրթիռ_է_արձակել_Ճապոնական_ծովի_ուղղությամբ
Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ հրթիռ է արձակել, որը կարող է բալիստիկ հրթիռ լինել։ Այս մասին հայտնում է Ryonghap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտոնական աղբյուրները։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 05, 2022 19:42 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան ենթադրաբար հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ հրթիռ է արձակել, որը կարող է բալիստիկ հրթիռ լինել։ Այս մասին հայտնում է Ryonghap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտոնական աղբյուրները։

Հրթիռի արձակման մասին հայտարարել է նաև Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ հրթիռի բեկորներն ընկել են ծովը։Միջադեպի առնչությամբ Հարավային Կորեայի Ազգային անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել՝ հարևան Հյուսիսային Կորեայի իշխանություններին կոչ անելով վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Ճապոնիայի կառավարությանը կից գումարվել է հատուկ ճգնաժամային շտաբ։Փհենյանն առայժմ չի հաստատել հրթիռի արձակումը։ Ենթադրաբար, սա ԿԺԴՀ-ի առաջին հրթիռային արձակումն է 2022 թվականին։ Երկիրը 2021-ին իրականացրել է առնվազն 9 հրթիռային փորձարկում։

https://civic.am/