Չինաստանը կոչ է արել վերսկսել բանակցությունները և չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները
Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների 8-րդ փուլում Չինաստանը կոչ արել վեճերը կարգավորել պատշաճ ձևով և համատեղ ջանքեր գործադրել առաջընթացի հասնելու համար:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Ժաո Լիժյանն ասել է, որ Պեկինը կոչ է անում Վաշինգտոնին, որպես ՀԳՀԾ-ն խախտած կողմ, վերանայել Իրանի դեմ առավելագույն ճնշման սխալ քաղաքականությունը:
Նա հավելել է.«Ակնհայտ է, որ իրավական և բարոյական տեսակետից, Իրանի դեմ սահմանված ԱՄՆ բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն»։
Վիեննայի բանակցություններում Չինաստանի ներկայացուցիչ Վան Քոանը հայտարարել է.«Կողմերը համաձայնվել են շարունակել բանակցությունների 8-րդ փուլը՝ կենտրոնանալով պատժամիջոցների չեղարկման խնդրի վրա և դա ամուր հիմք կլինի բանակցությունների այս փուլի շարունակման համար»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ը, որպես ՀԳՀԾ-ի խախտող կողմ, պետք է վերադառնա միջուկային համաձայնագիր և ստուգելու հնարավորությամբ չեղարկի պատժամիջոցները: