Առաջատար տնտեսագետները կոչ են արել վերացնել օֆշորները
https://parstoday.ir/hy/news/world-i16093-Առաջատար_տնտեսագետները_կոչ_են_արել_վերացնել_օֆշորները
Ավելի քան 300 տնտեսագետներ են ստորագրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին եւ պետությունների այլ ղեկավարների հղված կոչը, որում ասված Է օֆշորային գոտիների գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2016 05:57 Asia/Tehran
  • Առաջատար տնտեսագետները կոչ են արել վերացնել օֆշորները

Ավելի քան 300 տնտեսագետներ են ստորագրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին եւ պետությունների այլ ղեկավարների հղված կոչը, որում ասված Է օֆշորային գոտիների գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նամակում ընդգծված Է, որ օֆշորները սոսկ բարձրացնում են աշխարհում կոռուպցիայի մակարդակը եւ միջազգային կորպորացիաներին օգնում ֆինանսական օգուտներ ստանալ մյուսների հաշվին:

Փաստաթուղթը հրապարակվել Է կոռուպցիայի դեմ պայքարի՝ այս շաբաթ Լոնդոնում կայանալիք խորհրդաժողովի բացման նախաշեմին:

Դիմումն ստորագրածների թվում են՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Անգուս Դիտոնը, Արժույթի միջազգային հմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը եւ Սասեքսի համալսարանի պրոֆեսոր Մարիաննա Մացուկատոն:

Մեկ ամիս առաջ Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայի՝ մամուլում հայտնված միլիոնավոր փաստաթղթերը համընդհանուր ուշադրություն են հրավիրել օֆշորների գործունեության նկատմամբ:

Դրանցում նշված Է, որ Mossack Fonseca-ն մի շարք դեպքերում սպասարկյալներին օգնել Է լվանալու փողերը, խուսափելու պատժամիջոցներից եւ հարկերից: Փաստաթղթերում հիշատակվում են պետությունների 72 ներկայիս կամ նախկին ղեկավարներ, ինչպես նաեւ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, գործարարներ եւ մշակույթի գործիչներ: