Չինացիներն արհեստական արև են ստեղծել, որն իրականից հինգ անգամ տաք է
https://parstoday.ir/hy/news/world-i161260-Չինացիներն_արհեստական_արև_են_ստեղծել_որն_իրականից_հինգ_անգամ_տաք_է
Չինաստանում ստեղծվել է փորձարարական կատարելագործված գերհաղորդիչ տոկամակը (EAST), որը նաև անվանում են «արհեստական արև»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2022 14:35 Asia/Tehran
  • Չինացիներն արհեստական արև են ստեղծել, որն իրականից հինգ անգամ տաք է

Չինաստանում ստեղծվել է փորձարարական կատարելագործված գերհաղորդիչ տոկամակը (EAST), որը նաև անվանում են «արհեստական արև»։

Այդ երկրում, ջերմամիջուկային ռեակտորը կայուն բարձր ջերմաստիճանի ռեկորդ է սահմանել՝ ըստ Ցելսիուսի 70 մլն աստիճան և այդպես աշխատել է 17 րոպե և 35 վայրկյան։ Դա ռեկորդային ժամանակ է նման սարքերի համար։ Այսպիսով, իրական արևի համեմատ պլազման դարձել է 5 անգամ ավելի տաք։

Չինական նախագծի նպատակն անսահման և մաքուր էներգիայի աղբյուր գտնելն է, որի համար վառելիքի հանածոներ չեն պահանջվում և որի գործունեության արդյունքում վտանգավոր թափոններ չեն գոյանում:

Չինաստանն արդեն փորձարարական տեղադրման համար ծախսել է ավելի քան 942 մլրդ դոլար: Դրա վրա աշխատում է ավելի քան 10 հազար գիտնական:

Ընդ որում EAST-ը միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորի ստեղծման նախագծի մի մասն է, որին մասնակցում են Չինաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը, Հնդկաստանը և այլ երկրներ:

 armeniasputnik.am