Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածությունից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ զրույցում Հալուսի Աքարը մեղադրել է Հայաստանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ և ասել, որ Անկարան միշտ եղել է Ադրբեջանի կողքին և շարունակելու է աջակցել Բաքվին։
Բաքուն հայկական ուժերին մեղադրել է Քալբաջարի շրջանում Ադրբեջանի Հանրապետության դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել։
Նույն օրը Հայաստանն Ադրբեջանին մեղադրել է անօդաչու թռչող սարքերով և հրետանու միջոցով հայկական ուժերի դիրքերը ռմբակոծելու մեջ։ Ըստ Երևանի՝ ավիահարվածի հետևանքով վիրավորվել է երեք հայ զինվոր։