ԵՄ-ի պաշտպանության նախարարները քննարկել են տիեզերական արբանյակների անվտանգության ապահովումը
https://parstoday.ir/hy/news/world-i161498-ԵՄ_ի_պաշտպանության_նախարարները_քննարկել_են_տիեզերական_արբանյակների_անվտանգության_ապահովումը
Եվրամիության պաշտպանության նախարարները Ֆրանսիայի Բրեստ քաղաքում կայացած ոչ ֆորմալ հանդիպմանն անցկացրել են տիեզերական անվտանգության շուրջ առաջին քննարկումը տիեզերական աղբից Երկրագնդի 30 հազար արհեստական արբանյակների պաշտպանության վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2022 14:24 Asia/Tehran
  • ԵՄ-ի պաշտպանության նախարարները քննարկել են տիեզերական արբանյակների անվտանգության ապահովումը

Եվրամիության պաշտպանության նախարարները Ֆրանսիայի Բրեստ քաղաքում կայացած ոչ ֆորմալ հանդիպմանն անցկացրել են տիեզերական անվտանգության շուրջ առաջին քննարկումը տիեզերական աղբից Երկրագնդի 30 հազար արհեստական արբանյակների պաշտպանության վերաբերյալ:

Հունվարի 13-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլիի հետ առցանց ռեժիմով կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք անցկացրեցինք առաջն քննարկումը տիեզերքի անվտանգության շուրջ, ինչը կդառնա մեր ապագա պաշտպանական ռազմավարության մի մասը, որին մենք շուտով հավանություն կտանք («Եվրամիության ռազմավարական կողմնացույց», որին պետք Է հավանություն տրվի մարտ ամսին: Տիեզերքում Է գտնվում 30 հազար արբանյակ, եւ դրանց սպառնում Է տիեզերական աղբը, որի քանակի ավելացումը միանգամայն անպատասախանատու Է»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

yerevanlur.am