Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդունել սիրիացի փախստական երեխաների
https://parstoday.ir/hy/news/world-i1615-Մեծ_Բրիտանիան_պատրաստվում_է_ընդունել_սիրիացի_փախստական_երեխաների
Բրիտանական իշխանությունները պատրաստվում են ապաստան տրամադրել սիրիացի փախստական երեխաներին, որոնց ծնողները գտնվում են Միացյալ Թագավորությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2016 18:47 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդունել սիրիացի փախստական երեխաների

Բրիտանական իշխանությունները պատրաստվում են ապաստան տրամադրել սիրիացի փախստական երեխաներին, որոնց ծնողները գտնվում են Միացյալ Թագավորությունում:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը:

Բրիտանիա գնալու հնարավորություն կունենան այն երեխաները, որոնք արդեն գտնվում են Եվրոպայում: Հաղորդվում է, որ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը «համաձայնության չի գա» իրավապաշտպան կազմակերպությունների հետ, Բրիտանիայում ընդունելու կոնկրետ թվով երեխաների, այլ կառաջնորդվի Միացյալ Թագավորությունում հարազատների գտնվելով: