Մեծ Բրիտանիան պատրաստվում է ընդունել սիրիացի փախստական երեխաների
Հունվար 28, 2016 18:47 Asia/Tehran
Բրիտանական իշխանությունները պատրաստվում են ապաստան տրամադրել սիրիացի փախստական երեխաներին, որոնց ծնողները գտնվում են Միացյալ Թագավորությունում:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը:
Բրիտանիա գնալու հնարավորություն կունենան այն երեխաները, որոնք արդեն գտնվում են Եվրոպայում: Հաղորդվում է, որ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը «համաձայնության չի գա» իրավապաշտպան կազմակերպությունների հետ, Բրիտանիայում ընդունելու կոնկրետ թվով երեխաների, այլ կառաջնորդվի Միացյալ Թագավորությունում հարազատների գտնվելով:
Պիտակ