Ադրբեջանից Եվրոպա գազի արտահանման ծավալներն աճել են
Հունվար 16, 2022 05:13 Asia/Tehran
Անցյալ տարի Ադրբեջանի TAP գազատարով Եվրոպա արտահանված գազի ծավալը կազմել է ավելի քան ութ միլիարդ խմ:
TAP Consortium-ի տվյալներով՝ այդ գազից ավելի քան 6,8 մլրդ խմ արտահանվել է Իտալիա, իսկ 1,2 մլրդ խորանարդ մետրը՝ Հունաստան և Բուլղարիա։
TAP գազատարը երկրի 878 կմ երկարությամբ գազային միջանցքի մի մասն է, որը շահագործման է հանձնվել 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։
Ըստ այս հաղորդման, գազատարը, որը Հունաստանի, Ալբանիայի և Ադրիատիկ ծովի միջոցով միացված լինելով հարավային Իտալիային, կարող է տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել եվրոպական երկրներ:
Պիտակ