Գիտնականները Մարսի եղանակային պայմանների վերաբերյալ նոր բացահայտումներ են արել
Ֆրանսիական Փարիզ Սակլայ համալսարանի մասնագետ Ֆրեդերիկ Շմիդտի և նրա գործընկերների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հնագույն Մարսը, հավանաբար, բավականին ցուրտ աշխարհ է եղել, սակայն միևնույն ժամանակին մոլորակի մակերեսին չսառող օվկիանոս է եկել: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում:
Մարսի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները հնագույն ցունամիների վկայություն են հայտնաբերել, որոնք ցնցել են մոլորակը հնագույն ժամանակներում՝ միլիարդավոր տարիներ առաջ: Այդ հետքերը խոսում են ժամանակին հսկայական ջրամբարների առկայության մասին, սակայն կլիմայական պայմանները Մարսում բոլորովին էլ մեղմ չեն եղել:
Գիտնականները համակարգչային մոդել են ստեղծել, որը կարող էր բացատրել Մարսում հայտնաբերված առեղծվածային յուրահատկությունները, և երկու հավանական վարկած են առանձնացրել: Առաջինի համաձայն՝ մոլորակը տաք և խոնավ չի եղել, երկրորդի համաձայն՝ չի եղել ցուրտ և չոր: Հնարավոր է նաև երրորդ տարբերակը՝ Մարսի հյուսիսային կիսագնդում հսկայական չսառող օվկիանոս է գոյություն ունեցել, որը հասել է մինչև բևեռային շրջան: Այս մոդելը բացատրում է ինչպես հեղուկ ջրի առկայությունը մակերեսին, այնպես էլ սառցապատ շրջանների առկայությունը:
tert.am