Բաքվի և Փարիզի միջև լարվածությունը շարունակվում է
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը Ֆրանսիային մեղադրել է դիվանագիտական սկզբունքները խախտելու մեջ։
Բաքվի և Փարիզի միջև ընթացող բանավեճերի ֆոնին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ֆրանսիայի նախագահի թեկնածուի Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ։
Ի պաշտպանություն Վալերի Պեկրեսի Ղարաբաղ կատարած այցի՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությունը անվանելով «անպատասխանատու և անընդունելի մեկնաբանություն», Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան ընդգծել է, որ Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությունը հակասում է դիվանագիտական նորմերին։
Աբուլլաևան հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով Վալերի Պեկրեսի այցն անօրինական է անվանել, լիովին իրավացի է։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը, որ սեպտեմբերին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Միշել Բարնիեի հետ, այցելել էր նաև Ղարաբաղ: