Խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվում են Արկտիկայում հորատման արտոնագրերից
Նավթային խոշորագույն ընկերություններ, այդ թվում` Royal Dutch Shell, Conoco Phillips եւ Statoil-ը հրաժարվել են ԱՄՆ կառավարության արտոնագրերից` Արկտիկայում հորատում սկսելու համար, այդ մասին այսօր հաղորդել է Bloomberg-ը:
Արտոնագիր ստանալու արժեքը կազմում է շուրջ $2.5մլրդ:
Նավթի շուկայում իրավիճակը ստիպում է ընկերություններին կրճատել ծախսերը: «Հաշվի առնելով նավթի գնի անկումն ու բնապահպանական ռիսկերը, զարգացումները մի քանի տարով դադարեցվել են Արկտիկայում», - The Economist Intelligence Unit-ի փորձագետ Պիտեր Կիրնանի խոսքերը մեջբերելով գրում է գործակալությունը:
Ընկերությունները հրաժարվել 2.2մլն. ակր (մոտ 11,300 քառակուսի կիլոմետր) տարածքում հորատման աշխատանքներ սկսելուց:
Նշվում է, որ այդ լուրը լուրջ հարված էր Ալյասկայի իշխանությունների համար, քանի որ նահանգը իր եկամուտների մեծ մասը ստանում է հենց նավթի արդյունահանումից:
lragir.am
11/5/2016