Խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվում են Արկտիկայում հորատման արտոնագրերից
https://parstoday.ir/hy/news/world-i16333-Խոշորագույն_նավթային_ընկերությունները_հրաժարվում_են_Արկտիկայում_հորատման_արտոնագրերից
Նավթային խոշորագույն ընկերություններ, այդ թվում` Royal Dutch Shell, Conoco Phillips եւ Statoil-ը հրաժարվել են ԱՄՆ կառավարության արտոնագրերից` Արկտիկայում հորատում սկսելու համար, այդ մասին այսօր հաղորդել է Bloomberg-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2016 10:22 Asia/Tehran
  • Խոշորագույն նավթային ընկերությունները հրաժարվում են Արկտիկայում հորատման արտոնագրերից

Նավթային խոշորագույն ընկերություններ, այդ թվում` Royal Dutch Shell, Conoco Phillips եւ Statoil-ը հրաժարվել են ԱՄՆ կառավարության արտոնագրերից` Արկտիկայում հորատում սկսելու համար, այդ մասին այսօր հաղորդել է Bloomberg-ը:

Արտոնագիր ստանալու արժեքը կազմում է շուրջ $2.5մլրդ:

Նավթի շուկայում իրավիճակը ստիպում է ընկերություններին կրճատել ծախսերը: «Հաշվի առնելով նավթի գնի անկումն ու բնապահպանական ռիսկերը, զարգացումները մի քանի տարով դադարեցվել են Արկտիկայում», - The Economist Intelligence Unit-ի փորձագետ Պիտեր Կիրնանի խոսքերը մեջբերելով գրում է գործակալությունը:

Ընկերությունները հրաժարվել 2.2մլն. ակր (մոտ 11,300 քառակուսի կիլոմետր) տարածքում հորատման աշխատանքներ սկսելուց:

Նշվում է, որ այդ լուրը լուրջ հարված էր Ալյասկայի իշխանությունների համար, քանի որ նահանգը իր եկամուտների մեծ մասը ստանում է հենց նավթի արդյունահանումից:

lragir.am

11/5/2016