Պեսկով. ՆԱՏՕ-ն խաբել է Ռուսաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i163374-Պեսկով._ՆԱՏՕ_ն_խաբել_է_Ռուսաստանին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը առանձնացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերում հիմնական կետերն անվտանգության երաշխիքների մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 02, 2022 18:13 Asia/Tehran
  • Պեսկով. ՆԱՏՕ-ն խաբել է Ռուսաստանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը առանձնացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերում հիմնական կետերն անվտանգության երաշխիքների մասին:

«Պարզապես կցանկանայի  ձեզ համար Նախագահի երեք շատ կարեւոր ուղերձ առանձնացնել: Առաջին ուղերձն այն է, որ ժամանակին մեզ խաբեցին, երբ խոստացան չընդլայնվել, հետո ընդլայնվեցին։ Ինչպես կերպարավոր ձեւով ասաց նախագահը, իրականում նրանք պարզապես գցեցին մեզ»,- ասել է Պեսկովը։

Երկրորդ՝ Ուկրաինայի ազգային անվտանգության ռազմավարությունն ուղղակիորեն բխում է տարածքները վերադարձնելու համար ուժի կիրառումից, ընդգծել է մամուլի խոսնակը։

«Եվ այս դեպքում՝ հիպոթետիկ ապագայում, տեսանելի կամ հեռավոր ապագայում, մենք կարող ենք բախվել միմյանց, երբ ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինան կարող է հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա: Հաշվի առնելով ազգայնական մտածողությամբ տարրերը՝ ոչ միայն ստորին, այլ նաեւ ղեկավարության մեջ, դա չի կարելի բացառել։ Այդ ժամանակ մենք պատերազմի սպառնալիքի կբախվենք Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի բլոկի միջեւ»,- ընդգծել է Պեսկովը։

Երրորդ կետն այն է, որ «բաց դռների» թեզը ոչ մի տեղ փաստագրված չէ, հավելել է մամուլի խոսնակը։

«Կանոնադրության 10-րդ հոդվածն ասում է, որ նոր անդամներ կարող են ընդունվել, բայց «բաց դռների» մասին խոսք չկա։ Եվ դա եւս շատ կարեւոր է, որպեսզի բոլորը հիշեն»,- ասել է Պեսկովը։

«Կրկին, ես դեռ ուզում եմ ձեզ հետ շրջել Նախագահի երեկվա հայտարարություններին։ Այդուհանդերձ, նա խոսեց բավական զուսպ, շատ զուսպ, լավատեսությամբ... եւ հույսով, որ համապատասխան ցանկության դեպքում եւ դիվանագիտական ​​բանակցությունների միջոցով Ռուսաստանի անվտանգության երաշխիքների խնդիրը հնարավոր է լուծել»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի ռուս-հունգարական բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսին հույս էր հայտնել, որ ի վերջո անվտանգության երաշխիքների խնդրի լուծում կգտնվի, իսկ թե կոնկրետ ինչպիսին այն կլինի, դեռ դժվար է ասել:

news.am