Երկրին մոտենում է ֆուտբոլի դաշտի չափերով Արոնի խմբի աստերոիդ
https://parstoday.ir/hy/news/world-i163666-Երկրին_մոտենում_է_ֆուտբոլի_դաշտի_չափերով_Արոնի_խմբի_աստերոիդ
ՆԱՍԱ-ի տվյալներով՝ մեր մոլորակին է մոտենում խոշոր աստերոիդ: Օբյեկտը կրում է 2007 UY1 նշանը, որը բացահայտվել է 2007 թվականին, գրում է 3dnews.ru-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2022 16:09 Asia/Tehran
  • Երկրին մոտենում է ֆուտբոլի դաշտի չափերով Արոնի խմբի աստերոիդ

ՆԱՍԱ-ի տվյալներով՝ մեր մոլորակին է մոտենում խոշոր աստերոիդ: Օբյեկտը կրում է 2007 UY1 նշանը, որը բացահայտվել է 2007 թվականին, գրում է 3dnews.ru-ը:

Տիեզերական մարմինը, գնահատումների համաձայն, ունի շուրջ 150 մետր տրամագիծ: Այդկերպ, չափսերով այն գերազանվում է ֆուտբոլի դաշտը: Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի կանոններով՝ ֆուտբոլի դաշտի առավելագույն երկարությունը կազմում է 120 մետր, առավելագույն լայնությունը՝ 90 մետր:

2007 UY1 աստերոիդը դասվում է Արոնների խմբին, այսինքն՝ դրա ուղեծիրը հատում է երկրային ուղեծիրը ներքին կողմից: Մեր մոլորակի հետ պոտենցիալ բախման վտանգի պատճառով այդպիսի օբյեկտները հետաքրքրում են հետազոտողներին:

2007 UY1-ի դեպքում մարմինը կհայտնվի Երկրից նվազագույն հեռավորության վրա առաջիկա երեքշաբթի՝ փետրվարի 8-ին: Մինչեւ մեր մոլորակի հեռավորությունը կազմում է շուրջ 5,3 միլիոն կմ, ինչը գրեթե հավասար է Երկրից մինչեւ Լուսին 14 հեռավորությունների: Այդկերպ, մարմինը սպառնալիք չի ներկայացնում:

news.am