Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են անցկացրել
(last modified Mon, 14 Feb 2022 19:00:08 GMT )
Փետրվար 14, 2022 22:30 Asia/Tehran
  • Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

Փետրվարի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովն իր վրացի գործընկերոջը հարցրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ կապված երեկ Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետ։

Նա նշել է, որ Ադրբեջանը, անհրաժեշտության դեպքում, միշտ պատրաստ է օգնություն ցուցաբերել բարեկամ Վրաստանին։

Զալկալիանին պատասխանել է, որ երկրաշարժը լուրջ հետևանքներ չի ունեցել:

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և առաջիկա ամիսներին սպասվող միջոցառումների շուրջ։

armenpress.am