Ռուսաստանը Պուտինի հսկողությամբ կանխարգելիչ զորավարժություններ է անցկացնում
Ուկրաինայի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի միջև ծագաս սուր լարվածության ֆոնին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց շաբաթ օրը միջուկային զորավարժություն անցկացնելու մասին:
Շուրջ երկու ամիս առաջ ամերիկյան ԶԼՄ-ները անդրադառնալով Ուրկաինայի սահմաններին հարյուր հազար ռուսական զորքերի տեղակայմանը, սկսեցին լուրեր տարածել Կիևի վրա Մոսկվայի հավանական հարձակման մասին լուրեր տարածել, ինչը լարվածություն առաջացրեց Արևելյան Եվրոպայում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ռուսական միջուկային զորավարժությունները կանցկացվեն նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԶՈւ հրամանատարի հրամանատարության ներքո: Զորավարժության ընթացքում կարձակվեն միջմայրցամաքային, բալիստիկ և թևավոր հրթիռներ:
Մեկօրյա զորավարժություններին կմասնակցեն Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի, ՌԴ ռազմավարական հրթիռային ուժերի և ՌԴ Սևծովյան նավատորմի և Հյուսիսային նավատորմի ստորաբաժանումները։