ԱՄՆ-ի սադրիչ գործողությունը Ուկրաինայի սահմանի մոտ
(last modified Mon, 21 Feb 2022 09:11:03 GMT )
Փետրվար 21, 2022 12:41 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի սադրիչ գործողությունը Ուկրաինայի սահմանի մոտ

Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լարվածության ֆոնին, Լեհաստանը հայտարարել է Ուկրաինայի սահմանի մոտ Վաշինգտոնի հետ համատեղ զորավարժությունների անցկացման մասին:

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զորքերը որոնք նոր են ժամանել Լեհաստան, սկսել են զորավարժությունը  Ուկրաինայի հետ սահմանի մոտ։

Բլաշակը Twitter-ում գրել է. «18-րդ մեխանիզացված դիվիզիայի (Լեհական բանակի) զինվորները համատեղ վարժանքներ են սկսել Լեհաստանի հարավ-արևելքում 82-րդ օդադեսանտային դիվիզիայի (ԱՄՆ բանակի) ամերիկյան զորքերի հետ»:

Ավելի վաղ Վաշինգտոնը լրացուցիչ զորքեր էր ուղարկել հարևան Լեհաստան և Ռումինիա՝ մեղադրելով Մոսկվային ուկրաինական սահմանին ավելի քան 140,000 զորք հավաքելու և Դոնբասում շարժումներ կազմակերպելու մեջ՝ որպես Ուկրաինայի վրա հարձակվելու պատրվակ։

Շաբաթներ շարունակ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Լեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինային տրամադրել են զենք և զինամթերք։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio