Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i164954-Վրաստանում_3_2_մագնիտուդով_երկրաշարժ_Է_տեղի_ունեցել
Փետրվարի 21-ին 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի հարավում գտնվող Սամեբա գյուղից ինը կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես», հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:17-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2022 14:18 Asia/Tehran
  • Վրաստանում 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել

Փետրվարի 21-ին 3,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի հարավում գտնվող Սամեբա գյուղից ինը կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես», հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:17-ին:

Հիպոկենտրոնը գտնվում Է 9 կիլոմետր խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել Է Sputnik-ը: