Լավրով. Ռուսաստանն Իրանի օգնությամբ շարունակում է սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը
https://parstoday.ir/hy/news/world-i164986-Լավրով._Ռուսաստանն_Իրանի_օգնությամբ_շարունակում_է_սիրիական_ճգնաժամի_կարգավորմանն_ուղղված_ջանքերը
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Աստանայի խմբի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանն իր մասնակցության մասին: Հանդիպման ժամանակ քննարկվելու է Իրանի և Թուրքիայի հետ համագործակցությունն ուղղված սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացը հեշտացնելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2022 05:21 Asia/Tehran
  • Լավրով. Ռուսաստանն Իրանի օգնությամբ շարունակում է սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Աստանայի խմբի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանն իր մասնակցության մասին: Հանդիպման ժամանակ քննարկվելու է Իրանի և Թուրքիայի հետ համագործակցությունն ուղղված սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացը հեշտացնելուն:

Երկուշաբթի օրը, դիմելով Մոսկվայի Վալդայ ակումբում ընթացող Արևմտյան Ասիայի 11-րդ համաժողովի մասնակիցներին, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աստանայի խումբը  սիրիական ճգնաժամի կարգավորմանը նպաստող ամենաարդյունավետ մեխանիզմն է, և Ռուսաստանը շարունակում է այդ ուղղությամբ համագործակցել Թուրքիայի և Իրանի հետ:

Սիրիայի հարցով Աստանայի 17-րդ երկօրյա գագաթնաժողովը տեղի ունեցավ Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում՝ 2021թ. դեկտեմբերի 17-ին՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի, ընդդիմադիր խմբերի, Լիբանանի և Իրաքի դիտորդների մասնակցությամբ: