Չեռնոբիլի ԱԷԿ-ը Ռուսաստանի ԶՈւ վերահսկողության տակ է գտնվում․ ՌԴ ՊՆ
https://parstoday.ir/hy/news/world-i165446-Չեռնոբիլի_ԱԷԿ_ը_Ռուսաստանի_ԶՈւ_վերահսկողության_տակ_է_գտնվում_ՌԴ_ՊՆ
ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում է սովորական ռեժիմով հետևել ռադիոակտիվ իրավիճակին ու սպասարկել կայանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2022 14:30 Asia/Tehran
  • Չեռնոբիլի ԱԷԿ-ը Ռուսաստանի ԶՈւ վերահսկողության տակ է գտնվում․ ՌԴ ՊՆ

ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում է սովորական ռեժիմով հետևել ռադիոակտիվ իրավիճակին ու սպասարկել կայանը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ազգային գվարդիայի հետ համատեղ էներգաբլոկների անվտանգության ապահովման ու Չեռնոբիլի ԱԷԿ-ի կադրերը:

Հատուկ գործողության ընթացքում ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ը։

Ռուսաստանի ՊՆ-ում նշել են, որ Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողների հետ համատեղ ապահովում են Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգությունը:

Նշվում է, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի ԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի զինծառայողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ապահովել էներգաբլոկների, մեկուսարանի ու օգտագործած միջուկային վառելիքի պահեստարանի անվտանգությունը:

ԱԷԿ-ի անձնակազմը շարունակում սովորական ռեժիմով հետևել ռադիոակտիվ իրավիճակին ու սպասարկել կայանը:

armeniasputnik.am