Ուկրանիական պատվիրակությունը գնում է դեպի բելառուսական սահման
https://parstoday.ir/hy/news/world-i165470-Ուկրանիական_պատվիրակությունը_գնում_է_դեպի_բելառուսական_սահման
Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցի ընթացքում առաջինը համաձայնել է բանակցել Ռուսաստանի հետ իր պայմաններով։ korrespondent.net-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
(last modified 2026-05-19T15:23:53+00:00 )
Փետրվար 27, 2022 16:04 Asia/Tehran

Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցի ընթացքում առաջինը համաձայնել է բանակցել Ռուսաստանի հետ իր պայմաններով։ korrespondent.net-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նշվում է, որ քաղաքական գործիչների հեռախոսազրույցը նախաձեռնել է բելառուսական կողմը։

Այսպիսով, կողմերը պայմանավորվել են, որ ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի ռուսական կողմի հետ ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ։

«Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանատվություն է ստանձնել այն բանի համար, որ ուկրաինական պատվիրակության այցի, բանակցությունների և վերադարձի ընթացքում Բելառուսի տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու հրթիռները կմնան գետնին»,- ընդգծել են նախագահի գրասենյակից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր՝ ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է Բելառուս ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Նրա խոսքով, պատվիրակության կազմում ընդգրկված են ՌԴ պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների ու այլ գերատեսչությունների, այդ թվում ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Բելառուսի ժողովրդին՝ հայտարարելով, որ խաղաղություն է ուզում, բայց բանակցությունների համար բելառուսական քաղաք չի գնա։ Նա պատճառաբանել է, որ Կիևի վրա հրթիռներ են ուղղվել այդ երկրի տարածքից։

panorama.am