Իսպանիան հարձակողական զենք կմատակարարի Ուկրաինային. վարչապետ
Իսպանիան հարձակողական զենք կմատակարարի Ուկրաինային: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, կոնգրեսում հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը:
Ավելի վաղ վարչապետ Պեդրո Սանչեսը հավաստիացրել էր, որ Իսպանիան Ուկրաինային ուղղակիորեն հարձակողական սպառազինություն չի մատակարարի, այլ կանի դա խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով:
Իսպանիան Ուկրաինային արդեն 20 տոննա մարդասիրական օգնություն և պաշտպանության միջոցներ է ուղարկել ՝ սաղավարտներ և ժիլետներ:
Երեկ Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Լատվիա է ուղարկում ևս 150 զինվորական դաշտային հրետանու ստորաբաժանումից, ռազմական ինժեներներից, սակրավորներից ։
Ներկայումս ՆԱՏՕ-ի արևելյան թևում տեղակայված են 800 իսպանացի զինվորականներ, նրանցից 350–ը` Լատվիայում, չորս Eurofighter կործանիչներ և 130 զինվորական վերջերս են տեղափոխվել Բուլղարիա, ինչպես նաև երեք ռազմանավ ու մոտ 300 նավաստիներ, որոնք ի սկզբանե պետք է տեղակայվեին Սև ծովում, այժմ գտնվում են Միջերկրական ծովի արևելյան մասում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
armeniasputnik.am