ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը շաբաթ օրը կժամանի Թեհրան
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը շաբաթ օրը կժամանի Թեհրան՝ հանդիպելու Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ:
Հայտարարվել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի այցը Թեհրան՝ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև երաշխիքների խնդիրների լուծման հարցով ընդհանուր ճանապարհային քարտեզի հասնելու նպատակով։
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում անցկացված ինտենսիվ բանակցություններից հետո ՄԱԳԱՏԷ-ի ու Իրանի միջև ընդհանուր համաձայնություններ են կայացել: Ռաֆայել Գորոսսին շաբաթ օրն այցելելու է Թեհրան, որտեղ հանդիպելու է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Մոհամմեդ Էսլամիի հետ:
Ըստ այս հաղորդման, Թեհրան կատարելիք այցի ընթացքում Գրոսսին հանդիպելու է Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ երևույթին, Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունները զգալիորեն բարելավվում են: