ԱՄՆ-ի քայլերը թուլացրել են Աֆղանստանը
ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի երկու տասնամյակ տևած օկուպացումն այս իսլամական երկրի հետամնացության ու թուլացման ամենակարեւոր պատճառն է եղել։
Անդրադառնալով երկու տարի առաջ Կատարի մայրաքաղաք Դոհայում ԱՄՆ-ի և թալիբների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հետևանքներին և արդյունքներին, Իրանի դիվանագիտության տան վերլուծական կենտրոնի տնօրեն Համիդռեզա Ղոլամզադեն, AVA լրատվական գործակալության «Մեկ լուր, մեկ մեկնաբանություն» հաղորդաշարում, ասել է. «Այս փոխըմբռնման հուշագիրը և ամերիկացիների գործողությունները, բոլոր ոլորտներում թուլացրին Աֆղանստանին»։
Ըստ այս փորձագետի՝ ԱՄՆ-ն 20 տարի Աֆղանստանում է եղել, բայց դա ոչ մի դրական արդյունք չի ունեցել աֆղանցիների համար:
Չնայած ԱՄՆ-Թալիբան խաղաղության համաձայնագրի ստորագրումից երկու տարի է անցել, բայց գործարքը վերջո հանգեցրեց երկրի կառավարության ու բանակի փլուզմանը, օտարերկրյա զորքերի դուրսբերմանը և Աֆղանստանում թալիբների իշխանության հաստատմանը: