Չինաստանն արձագանքել է ԱՄՆ-ի մեղադրանքներին
Պեկինը հերքել է Վաշինգտոնի այն պնդումները, թե Չինաստանը տեղյակ էր Ուկրաինա Ռուսսատանի ներխուժման մասին։
Չորեքշաբթի որոշ աղբյուրներ, վկայակոչելով արևմտյան հետախուզության աղբյուրները, հայտնել էին, որ Չինաստանը տեղյակ էր Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ծրագրի վերաբերյալ և Պեկինը խնդրել է Մոսկվային հարձակումը հետաձգել մինչև ձմեռային Օլիմպիական խաղերի ավարտը։
Արևմտյան լրատվամիջոցները հաստատում են այս պնդումը, որ Ռուսաստանի հարձակումը սկսվել է ձմեռային Օլիմպիական խաղերից հետո։
«ԻԼՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակ Լյու Պենջիոն այս լուրը որակել է որպես Պեկինին վարկաբեկելու փորձ։
Չինացի դիվանագետը Պեկինի դեմ ուղղված զեկույցները անվանել է «անհիմն ենթադրություններ»։
Չինաստանն անդրադառնալով Ուկրաինա ներխուժելու մասին Մոսկվայի դեմ Արևմուտքի կողմից բարձրացված աղմուկին, Արևմուտքին մեղադրել է տարածաշրջանում լարվածություն ստեղծելու մեջ։