Միջոցներ են ձեռնարկվել հատուկ չվերթով Ուկրաինայում բնակվող իրանցիներին երկիր վերադարձնելու ուղղությամբ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է հատուկ չվերթով Ուկրաինայում բնակվող իրանցիներին երկիր վերադարձնելու համար քայլեր ձեռնարկելու մասին:
Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի օրն Ուկրաինայում բնակվող իրանցիների վերադարձի մասին ասել է . «Ուկրաինայում ապրող բոլոր իրանցիներին կոչ է արվել դուրս գալ այդ երկրից»։
Անդրադառնալով Լեհաստանից, Հունգարիայից և Մոլդովայից ստացված հաղորդումներին, որոնց համաձայն նախնական ճգնաժամը գրեթե ավարտված է, Խաթիբզադեն հավելել է.«Ներկայումս միայն Լեհաստանում մոտ 600 իրանցիներ գտնվում են Վարշավայում և սահմանամերձ քաղաքներում, իսկ Ռումինիայում նրանց թիվն աճում է»։
Երեքշաբթի օրը Վարշավայից Թեհրան է տեղափոխվել Ուկրաինայում բնակվող իրանցիների առաջին խումբը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրը Ուկրաինայում բնակվող իրանցիներին կոչ է արել հնարավորինս արագ լքել Ռումինիայի, Մոլդովայի, Հունգարիայի, Սլովակիայի և Լեհաստանի սահմանները։
Կիևում Իրանի դեսպան Մանուչեհր Մորադին ասել է. «Ուկրաինայում բնակվող իրանցիներին մատուցվող ծառայությունները շարունակվում են»։