Միջոցներ են ձեռնարկվել հատուկ չվերթով Ուկրաինայում բնակվող իրանցիներին երկիր վերադարձնելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i165822-Միջոցներ_են_ձեռնարկվել_հատուկ_չվերթով_Ուկրաինայում_բնակվող_իրանցիներին_երկիր_վերադարձնելու_ուղղությամբ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է հատուկ չվերթով Ուկրաինայում բնակվող իրանցիներին երկիր վերադարձնելու համար քայլեր ձեռնարկելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2022 13:22 Asia/Tehran
  • Միջոցներ են ձեռնարկվել հատուկ չվերթով Ուկրաինայում բնակվող իրանցիներին երկիր վերադարձնելու ուղղությամբ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է հատուկ չվերթով Ուկրաինայում բնակվող իրանցիներին երկիր վերադարձնելու համար քայլեր ձեռնարկելու մասին:

Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի օրն  Ուկրաինայում բնակվող իրանցիների վերադարձի մասին ասել է . «Ուկրաինայում ապրող բոլոր իրանցիներին կոչ է արվել  դուրս գալ այդ երկրից»։

Անդրադառնալով Լեհաստանից, Հունգարիայից և Մոլդովայից ստացված հաղորդումներին, որոնց համաձայն նախնական ճգնաժամը գրեթե ավարտված է, Խաթիբզադեն հավելել  է.«Ներկայումս միայն Լեհաստանում մոտ 600 իրանցիներ գտնվում են Վարշավայում և սահմանամերձ քաղաքներում, իսկ Ռումինիայում   նրանց թիվն աճում է»։

Երեքշաբթի օրը Վարշավայից Թեհրան է տեղափոխվել Ուկրաինայում բնակվող իրանցիների առաջին խումբը։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրը Ուկրաինայում բնակվող իրանցիներին կոչ է արել հնարավորինս արագ լքել Ռումինիայի, Մոլդովայի, Հունգարիայի, Սլովակիայի և Լեհաստանի սահմանները։

Կիևում Իրանի դեսպան Մանուչեհր Մորադին  ասել է. «Ուկրաինայում բնակվող իրանցիներին մատուցվող ծառայությունները շարունակվում են»։