Պայթյուն Ֆրանսիայի Բայոննա քաղաքում. կան զոհեր
Մայիս 12, 2016 15:43 Asia/Tehran
Ֆրանսիայի հարավարևմտյան Բայոննա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ՝ հայտնում է France Bleu ռադիոկայանը։
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել արդյունաբերական գոտում՝ թափոնների վերամշակման գործարանում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Ենթադրվում է, որ պայթյունի պատճառ կարող էր դառնալ գազի բալոնը։
Պիտակ