Լավրով. Հակաիրանական պատժամիջոցները պետք է չեղարկվեն
https://parstoday.ir/hy/news/world-i165996-Լավրով._Հակաիրանական_պատժամիջոցները_պետք_է_չեղարկվեն
Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վերջին օրերի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարն ԱՄՆ-ից գրավոր երաշխիք է պահանջել, որ ՀԳՀԾ-ի վերականգնումից հետո Ռուսաստանի իրավունքները չեն խախտի :
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 05, 2022 18:11 Asia/Tehran
  • Լավրով.  Հակաիրանական պատժամիջոցները  պետք է չեղարկվեն

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վերջին օրերի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարն ԱՄՆ-ից գրավոր երաշխիք է պահանջել, որ ՀԳՀԾ-ի վերականգնումից հետո Ռուսաստանի իրավունքները չեն խախտի :

Սերգեյ Լավրովը շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է.«Դիմել ենք ԱՄՆ-ի կառավարությանը Պետդեպարտամենտի  մակառդակով գրավոր երաշխիքներ ստանալու համար, որ ՀԳՀԾ-ի վերականգնումից հետո չպետք է ոտնահարվեն Ռուսաստանի իրավունքները Իրանի հետ համագործակցության և տնտեսական հարաբերությունների և ներդրումների ոլորտում ՌԴ իրավունքները չեն խախտվի»:

Ղրղզստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաևի ներկայությամբ կայացած մամուլի ասուլիսում, Լավրովը հավելել է.«ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցությունները երկար ճանապարհ են անցել և այս առումով շատ հարցեր են համաձայնեցվել և շատ անորոշություններ՝ լուծվել, և ես արդարացի եմ համարում այս ջանքերը»:

Լավրովն ասել է.«Եթե ​​Իրանը համաձայնի, ապա կարող ենք սկսել ՀԳՀԾ-ի փաստաթղթի ընդունման գործընթացը»։