Մեկնարկել է ռուս–ուկրաինական բանակցությունների 3–րդ փուլը
Մարտ 07, 2022 16:26 Asia/Tehran
Ռուս–ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը մեկնարկել է։ Բանակցություններն ընթանում են Բելովեժյան թավուտում, ինչպես կանխավ պայմանավորվել էին երկու կողմերը։
Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով Մինսկում ՌԴ–ի դեսպանությանը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
armeniasputnik.am
Պիտակ