Մեկնարկել է ռուս–ուկրաինական բանակցությունների 3–րդ փուլը
https://parstoday.ir/hy/news/world-i166218-Մեկնարկել_է_ռուս_ուկրաինական_բանակցությունների_3_րդ_փուլը
Ռուս–ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը մեկնարկել է։ Բանակցություններն ընթանում են Բելովեժյան թավուտում, ինչպես կանխավ պայմանավորվել էին երկու կողմերը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2022 16:26 Asia/Tehran
  • Մեկնարկել է ռուս–ուկրաինական բանակցությունների 3–րդ փուլը

Ռուս–ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը մեկնարկել է։ Բանակցություններն ընթանում են Բելովեժյան թավուտում, ինչպես կանխավ պայմանավորվել էին երկու կողմերը։

Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով Մինսկում ՌԴ–ի դեսպանությանը։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:

armeniasputnik.am