Գործընթացը գնում է հանգուցալուծման. Զելենսկին հանգուցալուծման հող է նախապատրաստում. Ստեփան Դանիելյան
https://parstoday.ir/hy/news/world-i166280-Գործընթացը_գնում_է_հանգուցալուծման._Զելենսկին_հանգուցալուծման_հող_է_նախապատրաստում._Ստեփան_Դանիելյան
Գործընթացը գնում է հանգուցալուծման. Զելենսկին հանգուցալուծման հող է նախապատրաստում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2022 15:03 Asia/Tehran
  • Գործընթացը գնում է հանգուցալուծման. Զելենսկին հանգուցալուծման հող է նախապատրաստում. Ստեփան Դանիելյան

Գործընթացը գնում է հանգուցալուծման. Զելենսկին հանգուցալուծման հող է նախապատրաստում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նրա խոսքերի մի մասն ուկրաինացիներին է ուղղված, մի մասը՝ Արեւմուտքին, իսկ Ռուսաստանի հետ խոսում է բանագնացների միջոցով։

- Ուկրաինացիներին ասում է, որ այս ողջ պատմությունը սկսվել է ԵՄ-ին անդամակցելու ցանկության պատճառով, իսկ սահմանադրության մեջ գրված է, որ նպատակը ՆԱՏՕ-ին անդամագրվելն է։ Ստորագրելով ԵՄ մտնելու հայտը, ցույց է տալիս ուկրաինացիներին, որ իրենց այնտեղ չեն սպասում, իսկ ՆԱՏՕ-ի պահով բոլորն են տեսնում, որ իրենց պաշտպանող չկա։ Այս երկու նպատակներն էլ անհեռատեսական էին ու կրած զրկանքներն՝ անիմաստ։

- Արեւմուտքին ուղղակիորեն մեղադրում է, որ իրենց խաբել են ու օգտագործել։ Հետագայում Արեւմուտքին հաշիվ կներկայացնի փոխհատուցում ստանալու համար, որպես տուժած կողմ:

Ինչ վերաբերվում է Դոնբասին ու Ղրիմին, ապա հայտարարել է, որ պատրաստ է ինչ-որ միջանկյալ ձեւակերպման շուրջ համաձայնության գալ։ Այսօրվա հայտարարության տեղատակերում այդ միտքը դժվար չի գտնել։

news.am