Աշխարհին հետաքրքիր կլինի իմանալ` ինչով են զբաղվել կենսալաբորատորիաներն Ուկրաինայում. Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i166358-Աշխարհին_հետաքրքիր_կլինի_իմանալ_ինչով_են_զբաղվել_կենսալաբորատորիաներն_Ուկրաինայում._Պեսկով
Ուկրաինայի տարածքում ամերիկյան կենսալաբորատորիաների գործունեության թեման շատ կարևոր է, եւ ամբողջ աշխարհին հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչով են զբաղվել այդ հաստատությունները: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 09, 2022 13:39 Asia/Tehran
  • Աշխարհին հետաքրքիր կլինի իմանալ` ինչով են զբաղվել կենսալաբորատորիաներն Ուկրաինայում. Պեսկով

Ուկրաինայի տարածքում ամերիկյան կենսալաբորատորիաների գործունեության թեման շատ կարևոր է, եւ ամբողջ աշխարհին հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչով են զբաղվել այդ հաստատությունները: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հուսանք, որ կհաջողվի հասկանալ` ինչ էին անում այս հաստատությունները, որոնք գործում էին Ուկրաինայի տարածքում, և որոնց շահագործումը փաստացի իրականացվում էր ամերիկացի մասնագետների կողմից ։ Հավանաբար, ամբողջ աշխարհին հետաքրքիր կլինի հասկանալ և իմանալ, թե ինչով են զբաղվել այդ հաստատությունները», – ասել է Պեսկովը։

Նա նշեց, որ լաբորատորիաների գործունեության մանրամասները կհաղորդվեն։

Ռուս զինվորականների տվյալներով՝ Ուկրաինայի տարածքում մոտ 30 լաբորատորիա է եղել, որոնք կատարել են ԱՄՆ պաշտպանության նախարարության վարչության պատվերները:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հաստատել է, որ Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտական օբյեկտներ, և ԱՄՆ-ն աշխատում է, որպեսզի թույլ չտա, որ դրանք անցնեն ռուսական ուժային կառույցների վերահսկողության տակ:

armeniasputnik.am