Լավրովը կոչ Է արել չուշացնել Ուկրաինայի ապառազմականացումը
https://parstoday.ir/hy/news/world-i166442-Լավրովը_կոչ_Է_արել_չուշացնել_Ուկրաինայի_ապառազմականացումը
Ուկրաինայի ապառազմականացումն անհրաժեշտ Է, չի կարելի հապաղել այս հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2022 13:38 Asia/Tehran
  • Լավրովը կոչ Է արել չուշացնել Ուկրաինայի ապառազմականացումը

Ուկրաինայի ապառազմականացումն անհրաժեշտ Է, չի կարելի հապաղել այս հարցում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Իհարկե, մենք հիմա Էլ ենք ցանկանում, որպեզի դիվանագիտությունը լուծի բոլոր հարցերը, բայց այս անգամ մենք հստակորեն բացատրել ենք, որ անհրաժեշտ Է Ուկրաինայի ապառազմականացումը, անհրաժեշտ Է Ուկրաինայի դենացիֆիկացումը, եւ այդ հարցում չի կարելի հապաղել:

Որովհետեւ սպառնալիքը, որն ստեղծվել Է այս տարածքում, ՌԴ-ի համար ուղղակի ռազմական, մշակութային, տեղեկատվական սպառնալիք Է, լեզվական, քաղաքակրթական. այն արդեն ձեռք Է բերել բացարձակ հստակ ու անհետաձգելի բնույթ»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am