Չինաստանը ողջունում է Իրան-ՄԱԳԱՏԷ միջև ձեռք բերված համաձայնագիրը
(last modified Thu, 10 Mar 2022 14:30:52 GMT )
Մարտ 10, 2022 18:00 Asia/Tehran
  • Չինաստանը ողջունում է Իրան-ՄԱԳԱՏԷ միջև ձեռք բերված համաձայնագիրը

Չինաստանի կառավարության ներկայացուցիչը ողջունել է Ռաֆայել Գրոսիի Թեհրան կատարած այցից հետո Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև ձեռք բերված համաձայնությունը։

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Չինաստանի ներկայացուցիչ Վան Չանգն ասել է.«Չինաստանը ողջունում է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համաձայնեցված ճանապարհային քարտեզը»։

«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն էր պատճառը, որ Իրանում առաջացավ ներկայիս միջուկային ճգնաժամը  և Վաշինգտոնը պետք է փոխի իր սխալ քաղաքականությունը՝ հնարավորինս շուտ համաձայնության հասնելու համար», - ասել է Վան Չանգը։

Նա հավելել է «Չինաստանը կշարունակի աշխատել Իրանի միջուկային հիմնախնդրի քաղաքական և դիվանագիտական  ուծման ուղղությամբ՝ պահպանելով երկրի օրինական իրավունքները»։

Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այցելել էր Թեհրան, որտեղ հանդիպել էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Մոհամմեդ Էսլամիի հետ։

Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համատեղ հայտարարություն են տարածել, ընդգծելով կառուցողական բանակցությունների միջոցով համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։