Associated Press. ԱՄՆ-ն առգրավել է իրանական նավթի բեռնվածքը
https://parstoday.ir/hy/news/world-i166534-associated_press._ԱՄՆ_ն_առգրավել_է_իրանական_նավթի_բեռնվածքը
Associated Press-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ն առգրավել է իրանական երկու նավթատարների բեռնվածքը, իսկ ԶԼՄ-ները լռում են այդ մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 11, 2022 17:46 Asia/Tehran
  • Associated Press. ԱՄՆ-ն առգրավել է իրանական նավթի բեռնվածքը

Associated Press-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ն առգրավել է իրանական երկու նավթատարների բեռնվածքը, իսկ ԶԼՄ-ները լռում են այդ մասին:

Ըստ Associated Press-ի հաղորդման, տանկերները պատժամիջոցներին հակադարձելու բարդ ծրագրի մի մասն էին, ներառյալ՝ փաստաթղթերի կեղծումը և նավի տախտակամածի ներկումը` անօրինական բեռները թաքցնելու համար:

Հաղորդման համաձայն, առգրավման մանրամասները ներառված են եղել  դաշնային քաղաքացիական մի գործում, որը բացվել է անցյալ ամիս, երբ ԱՄՆ իրավապահ մարմինները հունական ընկերությունների կողմից ուղարկված նավերին հրամայեցին  ավելի քան 38 միլիոն դոլար արժողությամբ բեռը բենռաթափել Հյուսթոնում և Բահամյան կղզիներում: Associated Press-ը հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից այդ բեռների առգրավումը սկսվել է 2020 թվականի աշնանից։