ՌԴ-ի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում
https://parstoday.ir/hy/news/world-i166562-ՌԴ_ի_ու_Թուրքիայի_պաշտպանության_նախարարները_քննարկել_են_իրավիճակն_Ուկրաինայում
ՌԴ-ի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2022 16:14 Asia/Tehran
  • ՌԴ-ի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում

ՌԴ-ի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում:

Ինչպես հայտնում են ՌԴ ՊՆ-ից, բանակցությունների ընթացքում քննարկվել է ընթացիկ իրավիճակն Ուկրաինայում եւ Մերձարեւելյան տարածաշրջանում: Հատուկ ուշադրություն է դարձվել հարցերին, որոնք վերաբերում են Ուկրաինայի քաղաքներից Թուրքիայի քաղաքացիներին հումանիտար միջանցքերով տարհանմանը:

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
news.am