Իլհամ Ալիևը շնորհավորէլ է էբրահիմ Ռայիսիին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իրան-Ադբեջան հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին:
Ուղերձում մասնավորածպես ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Ադրբեջանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով և իմ լավագույն մաղթանքներն եմ հայտնում Իրանի բարեկամ և եղբայրական ժողովրդին»։
Ալիևը հավելել է. «Երկու երկրների կամքը, որն ունի կրոնական և մշակութային արմատներ, Ադրբեջանի և Իրանի՝ փոխադարձ հարգանքի և բարիդրացիության վրա հարաբերությունների հիմքն է»:
Անդրադառնալով քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցությանը՝ Ադրբեջանի նախագահ ն իրանական ընկերություններին հրավիրել է ամսնակցել Լեռնային Ղարաբաղի նոր ազատագրված տարածքներում ավերված շենքերի շինարարության ու վերանորոգման աշխատանքներին: