Թուրքիայում շարունակվում են հակաիսրայելական ցույցերը. «Մենք բոլորս Ղասեմ Սոլեյմանին ենք»
Թուրքիաում կայացած բողոքի ցույցի ամսնակիցները վանկարկել են. «Մենք բոլորս Ղասեմ Սոլեյմանի ենք» և դատապարտել են Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի այցը Անկարա։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ցուցարարները, որոնք կրում էին «Հեզբոլլահ»- ու «Անսարալլահ»-ի դրոշները և Իրանի «Ղոդս» ուժերի հրամանատար նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նկարները, վանկարկել են «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», «Ողջույն Ջիհադին», «Ողջույն Հեզբոլլահին», դատապարտել Իսրայելի նախագահ Իսհակ Հերցոգի այցը Թուրքիա։
Հորղորդվում է, որ չորեքշաբթի օրվանից, Թուրքիայի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում, Գազի Էյնթաբում, Բորդերում և շատ այլ քաղաքներում, Հերցոգի այցի դեմ բողոքի ցույցեր են ընթանում։
Հաղորդման համաձայն, այն օդանավակայանի ճանապարհին, որտեղ վայրէջք է կատարել Հերցոգի օդանավը, ցուցարարներն այրել են Իսրայելի դրոշը և բարձրացրել Պաղեստինի դրոշը։
Հերցոգի այցն Անկարա, անցած 18 տարվա ընթացքում իսրայելցի պաշտոնյայի առաջին առաջին այցն է Թուրքիա: