Պեկին. Միացյալ Նահանգները տասնյակ կենսաբանական լաբորատորիաներ ունի Ուկրաինայում
https://parstoday.ir/hy/news/world-i166754-Պեկին._Միացյալ_Նահանգները_տասնյակ_կենսաբանական_լաբորատորիաներ_ունի_Ուկրաինայում
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Ուկրաինայում գործող ԱՄՆ-ի 30 կենսաբանական լաբորատորիաներն ըստ տեղեկությունների, ոչնչացվել են Ռուսաստանի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2022 13:32 Asia/Tehran
  • Պեկին. Միացյալ Նահանգները տասնյակ կենսաբանական լաբորատորիաներ ունի Ուկրաինայում

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Ուկրաինայում գործող ԱՄՆ-ի 30 կենսաբանական լաբորատորիաներն ըստ տեղեկությունների, ոչնչացվել են Ռուսաստանի կողմից:

Պեկինը հաստատել է նման հետազոտական ​​օբյեկտների առկայությունը՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմական կենսաբանական լաբորատորիաների առկայության մասին ռուս պաշտոնյաների հայտարարություններից հետո։

RIA Novosti կայքի փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանն այսօր  Պեկինում կայացած ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով  Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաների գործունեության մասին հարցին, ԱՄՆ-ին կոչ է արել պատասխանել Ուկրաինայում կենսաբանական-ռազմական օբյեկտների վերաբերյալ հարցերին։

Չժաոն ասել է, որ Վաշինգտոնը պետք է ամբողջությամբ բացատրի իր ռազմակենսաբանական գործունեությունը Միացյալ Նահանգներից դուրս, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում:

Չինացի դիվանագետը հավելել է.«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է ապացուցել իր գործունեության անկեղծությունը, ինչո՞ւ չի բացում այդ կենսաբանական լաբորատորիաները միջազգային փորձագետների անկախ հետազոտությունների համար: Ուկրաինայում ռազմական կենսաբանական գործունեությունը մտահոգում է միջազգային հանրությանը»: