Ուկրաինացի փախստականների խնդիրը Գերմանիայում
https://parstoday.ir/hy/news/world-i167084-Ուկրաինացի_փախստականների_խնդիրը_Գերմանիայում
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ուկրաինացի փախստականները մեծ մարտահրավեր են այդ երկրի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2022 08:16 Asia/Tehran
  • Ուկրաինացի փախստականների խնդիրը Գերմանիայում

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ուկրաինացի փախստականները մեծ մարտահրավեր են այդ երկրի համար:

Պատերազմի սկզբից մինչև այժմ Ուկրիանայից հեռացել է 2.8 միլիոն մարդ:

Reuters-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ այդ երկրում ապաստան խնդրող ուկրաինացիների աճող թիվը մեծ մարտահրավեր կլինի Բեռլինի համար։

Կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ Գերմանիայի 16 նահանգների ղեկավարների հետ զրույցից հետո, Շոլցը հայտարարել է. «Չնայած առկա խնդիրներին, ուկրաինացիներին ապաստանի տրամադրման հարցը համեմատաբար հեշտ կլինի, քանի որ նրանք մուտքի վիզայի կարիք չունեն և ավտոմատ կերպով ստանալու են առողջապակական, կրթական ծառայություններից օգտվելու և լեզվի դասընթացներին մասնակցելու հնարավորություն»:

Գերմանիայի ոստիկանության տվյալներով, ուկրիանական ճգնաժամի սկզբից մինչ օրս, այդ երկրի սահմանը հատել է 190 հազար ուկրաինացի: