Լուկաշենկո. Ուկրիանայում ՌԴ գործողությունը շուտով կավարտվի
https://parstoday.ir/hy/news/world-i167092-Լուկաշենկո._Ուկրիանայում_ՌԴ_գործողությունը_շուտով_կավարտվի
Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ Կիևը Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրի, հավելելով, որ հակառակ դեպքում Ուկրիանան ստիպված կլինի հանձնվել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 18, 2022 12:15 Asia/Tehran
  • Լուկաշենկո. Ուկրիանայում ՌԴ գործողությունը շուտով կավարտվի

Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ Կիևը Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրի, հավելելով, որ հակառակ դեպքում Ուկրիանան ստիպված կլինի հանձնվել:

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մինչ օրս, կողմերի միջև տեղի է ունեցել բանակցությունների մի քանի փուլ, որոնց արդյունքում, սակայն, զինադադար չի հաստատվել:

Թուրքիայում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը նույնպես անարդյունք է եղել: Միակ ձեռքբերումն այդ ընթացքում եղել է մարդասիրական միջանցքների  բացումը:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ օրը հայտարարել է, որ  Ուկրաիանայի պատերազմը շուտով կավարտվի և Պուտինը Զելենսկուն կներկայացնի խաղաղության համաձայնագրի ընդունելի տարբերակ:

Նա նշել է. «Այսօր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա է  համաձայնության հավանականություն: Զելենսկին պետք է օգտագործի այս հնարավորությունը՝ Պուտինի հետ պայմանագիրը ստորագրելու համար: Հակառակ դեպքում, նա ստիպված կլինի  ստորագրել Ուկրաինայի պարտության փաստաթուղթը։ Ռուսաստանն այս պատերազմում պարտվող կողմը չի լինելու»: