Պուտին. Ուկրաինան ձգձգում է Ռուսաստանի հետ բանակցությունները
Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում, Ռուսաստանի նախագահը դժգոհություն է հայտնել ուկրաինական կողմից՝ բանակցությունների ձգձգման կապակցությամբ և ասել, որ Կիևն ամեն կերպ փորձում է ձգձգել Մոսկվայի հետ բանակցությունները ։
Ուրբաթ օրը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցի հետ հեռախոսազրույցում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Անիրատեսական առաջարկներ անելով Ուկրաինան փորձում է հետաձգել բանակցությունները, սակայն Ռուսաստանը պատրաստ է իր մոտեցմանը համապատասխան լուծումներ գտնել»:
Ավելի վաղ, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Կիևը հրաժարվել է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր առաջարկած բանաձևից, հավելեով, որ Ուկրիանայի իշխանությունները խոչընդոտում են խաղաղ բնակչության դուրսբերմանը:
Լավրովը դատապարտել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատրվակով Մոսկվայի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները։
ՌԴ նախագահը նույնպես դատապարտել է Մոսկվայի դեմ Արևմուտքի սահմանած նոր պատժամիջոցները և դրանք որակել որպես լուրջ հարված համաշխարհային տնտեսությանը։