Պուտին. Ուկրաինան ձգձգում է Ռուսաստանի հետ բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i167114-Պուտին._Ուկրաինան_ձգձգում_է_Ռուսաստանի_հետ_բանակցությունները
Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում, Ռուսաստանի նախագահը դժգոհություն է հայտնել ուկրաինական կողմից՝ բանակցությունների ձգձգման կապակցությամբ և ասել, որ Կիևն ամեն կերպ փորձում է ձգձգել Մոսկվայի հետ բանակցությունները ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2022 13:44 Asia/Tehran
  • Պուտին. Ուկրաինան ձգձգում է Ռուսաստանի հետ բանակցությունները

Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում, Ռուսաստանի նախագահը դժգոհություն է հայտնել ուկրաինական կողմից՝ բանակցությունների ձգձգման կապակցությամբ և ասել, որ Կիևն ամեն կերպ փորձում է ձգձգել Մոսկվայի հետ բանակցությունները ։

Ուրբաթ օրը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցի հետ հեռախոսազրույցում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն  ասել է.«Անիրատեսական առաջարկներ անելով Ուկրաինան փորձում է հետաձգել բանակցությունները, սակայն Ռուսաստանը պատրաստ է իր մոտեցմանը համապատասխան լուծումներ գտնել»:

Ավելի վաղ, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Կիևը հրաժարվել է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ իր առաջարկած բանաձևից, հավելեով, որ Ուկրիանայի իշխանությունները խոչընդոտում են խաղաղ բնակչության դուրսբերմանը:

Լավրովը դատապարտել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատրվակով Մոսկվայի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները։

ՌԴ նախագահը նույնպես դատապարտել է Մոսկվայի դեմ Արևմուտքի սահմանած նոր պատժամիջոցները և դրանք որակել որպես լուրջ հարված  համաշխարհային տնտեսությանը։