Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ «նույնիսկ վաղը», ասել է Կուլեբան
https://parstoday.ir/hy/news/world-i167122-Զելենսկին_պատրաստ_է_հանդիպել_Պուտինի_հետ_նույնիսկ_վաղը_ասել_է_Կուլեբան
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, եթե Ռուսաստանի ղեկավարը պատրաստակամություն ցուցաբերի, այն կարող է կայանալ «նույնիսկ վաղը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2022 14:35 Asia/Tehran
  • Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ «նույնիսկ վաղը», ասել է Կուլեբան

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, եթե Ռուսաստանի ղեկավարը պատրաստակամություն ցուցաբերի, այն կարող է կայանալ «նույնիսկ վաղը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եթե Պուտինը պատրաստակամություն ցուցաբերի նման հանդիպման, ապա բառացիորեն նույնիսկ վաղը, նույնիսկ մյուս օրը կարելի է կազմակերպել: Նախագահ Զելենսկին պատրաստ է այս հանդիպմանը: Նրա դիրքորոշումը հստակ է, այն ձևակերպված է բոլոր հարցերի շուրջ, և Ուկրաինան պատրաստ է այս խոսակցությանը»,-ասել է Կուլեբան «Ուկրաինսկա պրավդա»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է կայանալ Զելենսկու հանդիպումը Պուտինի հետ։Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր Զելենսկու և Պուտինի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների մասին, որը կարող է տեղի ունենալ փաստաթղթերի պատրաստումից հետո։

civic.am/politics